Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Թրամփի խորհրդականները նրան խորհուրդ են տալիս պատրաստվել հնարավոր պարտության

Թրամփի խորհրդականները նրան խորհուրդ են տալիս պատրաստվել հնարավոր պարտության
07.11.2020 | 15:33

ԱՄՆ գործող նախագահ, նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները խորհուրդ են տալիս պատրաստվել հնարավոր պարտության, սակայն նման դեպքերի համար ավանդական ուղերձ, որում նախագահը հայտնում է ընտրություններում իր պարտության մասին, չի նախապատրաստվում՝ հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին։

Վերջին երկու օրում խորհրդականները Թրամփի հետ քննարկում են ընտրություններում պարտության հավանականությունն ու գործող նախագահի քայլերը: Պարտության դեպքում Թրամփն ամենայն հավանականությամբ չի հայտնի ավանդական ձևաչափով։ Նախագահի նախընտրական շտաբի աշխատակիցներից մեկի խոսքով՝ նման ելույթի պատրաստությունները չեն էլ քննարկվում։ Անգամ պարտության դեպքում Թրամփը շարունակելու է անհիմն պնդել, որ հաղթանակը գողացված է, ինչն էլ անում է վերջին մի քանի օրվա ընթացքում։


The Washington Post-ի տվյալներով՝ Թրամփի համախոհներն այս պահին երկու ճամբարի են բաժանվել։ Նրա ընտանիքի անդամները ենթադրում են, որ գործող նախագահը դեռ ունի հաղթելու հնարավորություն, ուստի պետք է շարունակի պայքարը, մինչդեռ խորհրդականների ու Հանրապետական կուսակցության անդամների ամեծ խումբը պնդում է, որ ընտրություններում Թրամփը պարտվել է։


Նոյեմբերի 3-ի ընտրություններում Բայդենը ստացել է ընտրիչի 264, Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է ընտրիչների 270 ձայն։

Դիտվել է՝ 2067

Մեկնաբանություններ